Հայաստանում կգործարկվի իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

վգ

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գիծ հիմնելու մասին՝ նպատակ ունենալով մեքենաներն արտահանել ԵԱՏՄ երկրներ։ Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը։

Ալիռեզա Փեյման Փաքն ասել է, որ իրանցի ավտոարտադրողը և Հայաստանից ներդրողը հայտարարել են Հայաստանում մեքենաներ արտադրելու իրենց պատրաստակամության մասին, և  ՀՀ էկոնոմիկայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունները հետամուտ են այդ հարցին:

Փեյման Փաքը հայտարարել է, որ Հայաստանի հետ ավտոմոբիլային համագործակցության ոլորտում փոխանակում տեղի չի ունենում և հայ գործարարներն Իրանից գնված մեքենաները վաճառում են ներքին շուկայում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ենթահող կա՞ Հայաստանի հետ ապրանքափոխանակում իրականացնելու համար, Փեյման Փաքն ասել է. «Այս պահին փոխանակվում են գազը և էլեկտրաէներգիան և Հայաստանը քայլեր է ձեռնարկում այլ ապրանքների փոխանկման հնարավորւթյուն ապահովելու համար»:

--00—ԻԴ