Հրդեհ՝ Հրազդանում, այրվել են զրուցարան-տաղավարն ու խորդանոցի փայտերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18։03-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 56 շենքի մոտակայքում այրվում է ծառ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 56 Ա շենքի մոտակայքում գտնվող զրուցարան-տաղավարում և խորդանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:46-ին, մարվել՝ 20:21-ին: Այրվել են զրուցարան-տաղավարի, խորդանոցի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և կենցաղային իրեր:

--00—ԼՄ