Արցախցիները մենակ են մնում Ադրբեջանի երախում, պետք է համախմբվեն ու ընդվզում սկսեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News    

Հայաստանի իշխանությունն իրեն պատասխանատու չի զգում Արցախի համար և հերթական զիջմանն է պատրաստվում: Սա մի իշխանութուն է, որն ամբողջովին հանձնվել է օտարների օրակարգին, փորձում է արևմուտքի և հյուսիսի միջև խաղալ՝ նոր հարվածներ հասցնելով ՀՀ-ին ու Արցախին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Փաշինյանը պետք է արժանապատվություն ունենար ու տղամարդավարի ասեր, որ մինչև ՀՀ-ից ադրբեջանցիները դուրս չգան, սահմանազատում չի արվի և բանակցություններին չի մասնակցի, բայց այնքան վախեցած  ու անհետևողական են, որ անընդհատ ընկած անգլուխ ձկան նման հոսանքի հետ գնում են»,- ավելացրեց պատգամավորը:

Անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության այցին դեպի ՀՀ՝ պատգամավորը նշեց, որ Հարությունյանը միշտ համաձայնեցված է գործում Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Արցախի իշխանությունը պետք է հասկանա, որ մենակ է մնում Ադրբեջանի երախում, պետք է համախմբվեն և կազմակերպված ընդվզում սկսեն:
Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ