Եզդիներին օգնելու նպատակով կառավարության համաֆինանսավորմամբ կփոխվեն Շեյխանի ճամբարի բոլոր վրանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

․

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Էրբիլում ՀՀ գլխ. հյուպատոսությունը և Բարզանի բարեգործական հիմնադրամը ստորագրել են Շեյխանի ճամբարի բոլոր վրանները փոխելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը՝ ՀՀ կառավարության որոշմամբ եզդի փախստականներին օգնելու նպատակով հատկացված գումարներով և Բարզանի հիմնադրամի համատեղ միջոցներով:

Ստորագրման արարողությանը հաջորդել է 10-ից ավելի տեղական առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ գլխ. հյուպատոս Արշակ Մանուկյանի և Բարզանի բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդի համատեղ մամլո ասուլիսը, հայտնում է Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

--00--ԱՀ