ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Պրահայում կայացած Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև, Փաշինյան-Էրդողան հանդիպումներին:
«Երեկ Պրահայում չափազանց կարևոր հանդիպումներ են կայացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։
Այժմ ժամանակն է, որ բոլորը միասին ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Կովկասում կայուն խաղաղության համար»,- գրել է Փայլանը։
--00—ԼՄ