Գարեգին Խաչատրյանը նշանակվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարեգին Խաչատրյանը նշանակվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար: Այս մասին տեղեկացանք e-gov.am կայքից:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝

Գարեգին Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է որոշման մեջ:

--00--ԱՀ

Տեսանյութեր