Նիկոլի թիմին մեկ է՝ քանի օրում քանի հարյուր հայ կսպանվի, կարևորն իրենց օրակարգն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Գերիների գնդակահարությունից հետո Օմեգան Բայրամովի դիմաց նստեց, կարծես ոչինչ չի եղել, ինչո՞ւ հանդիպումը չհետաձգեցին, Ադրբեջանը պատերազմական հանցագործություն էր կատարել, Նիկոլ Փաշինյանի համար մեկ է՝ քանի հարյուր մարդ կսպանվի, կարևորը խաղաղության օրակարգն է: Այս մասին 24TV հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը բանավոր խոստումների շարունակությունն է իրականացնում: Ժամանակին ասում էր՝ հրապարակում ժողովրդին կասեմ՝ ինչ են ինձանից պահանջում, բայց հիմա հավաստի աղբյուրներին է հղում անում»,- ավելացրեց Մկրտչյանը:
Անդրադառնալով նախագահների և Վեհափառի հանդիպմանը՝ Աննա Մկրտչյանը հույս հայտնեց, որ նախագահներն ու Վեհափառը միասին կկարողանան լուծում գտնել և ժողովրդին ազատել Նիկոլ Փաշինյանից: 
Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ