Փաշինյանը մեկնում է Պրահա, ապա՝ Սանկտ Պետերբուրգ․ Պրահայում Էրդողանի, Ալիևի, Մակրոնի հետ կհանդիպի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող հանդիպմանը։

«Ես մեկնում եմ Պրահա և քառակողմ հանդիպում եմ ունենալու՝ Ֆրանսիայի նախագահի, Ադրբեջանի նախագահի, ԵՄ խորհրդի նախագահի հետ»,-ասել է նա և հավելել, որ Պրահայում նախատեսված է նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի հետ։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ

Տեսանյութեր