Ուսուցիչը առանձնահատուկ դերակատարություն ունի մեր կյանքում. Սասուն Միքայելյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

245475 (1).jpg

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առթիվ, որում ասվում է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ուսուցիչը առանձնահատուկ դերակատարություն ունի մեր կյանքում: Անգնահատելի է նրա դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, կրթելու, դաստիարակելու գործում:

Ձեր փոխանցած գիտելիքների շնորհիվ է նաեւ ձեւավորվում մեր վաղվա հայրենասեր, հայրենատեր քաղաքացին:

Հարգելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ, մաղթում անսպառ ուժ, ամենայն բարիք: Խաղաղություն մեր երկրին»:

--00—ԶՀ