FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան -Եկատերինբուրգ- Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

default (1).jpg

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 19-ից մեկնարկելու է Երևան - Եկատերինբուրգ - Երևան երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

--00—ԶՀ

 

Տեսանյութեր