Գրիգոր Մինասյանը ՀԿԱԾ աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ աշխատակիցներին ներկայացնելու ծառայության նոր մոդելը, որը միտված է բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ նոր համակարգի կիրառումը դեռևս կրում է փորձնական բնույթ և ենթակա է հետագա բարելավումների ու շտկումների, որոնք պետք է կատարվեն հատկապես աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ՝ վերջիններիս ներկայացրած առաջարկների հիման վրա:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանը բարձր է գնահատել նման հանդիպումն ու նշել, որ ծառայությունում առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն միասնական աշխատանքի արդյունքում:

Նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում ծառայության բարեփոխման ուղղությամբ կատարվում են ակտիվ աշխատանքներ ՝ օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են բարձրացնել ոչ միայն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետությունը, այլև՝ նպաստել՝ հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների հաստատմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:

--00—ԼՄ