ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան ձևաչափով հեռախոսազրույցի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան ձևաչափով հեռախոսազրույցի մասին։

Ստորև ներկայացվում է մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրությունը հեռախոսազրույցի մասով։

«Պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինկենն այսօր եռակողմ ձևաչափով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Պետքարտուղար Բլինկենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։

Մեկ շաբաթում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ՝ ականների պայթյունների հետևանքով [հայ զինվորների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների] մահը (խմբ․- ձևակերպուկը՝ Պետդեպինը), նա (խմբ․՝ Բլինկենը) ողջունել է հոկտեմբերի 2-ի՝ նախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում:

Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին՝ լուծելու խնդիրները խաղաղ ճանապարհով և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»։

--00—ԼՄ