Ինչու խնդալու չէ Հայկ Մարությանի ներկայացումը. զգուշացումներից հետո այն խմբագրվել է․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

․

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջապես բեմ բարձրացավ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո ներկայացումը: Սակայն աղմկոտ անոնսից հետո պարզվում է` հանդիսատեսի սպասելիքները բոլորովին չեն արդարացվել: Հայկ Մարությանի հիմնական թիրախը եղել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին կսմիթելը եւ ոչ ավել: Եվ, իհարկե, հումորի քողի ներքո` իր քաղաքապետ աշխատած շրջանն է «սրբացրել»:

Մինչդեռ շշուկներ են պտտվում, որ սա ամենեւին էլ այն չէր, ինչ պատրաստվում էր ներկայացնել Հայկ Մարությանը: Պարզապես, վերին օղակներից ինչ-ինչ զգուշացումներից հետո խմբագրվել է ներկայացման բովանդակությունը` արդյունքում ստանալով «ճ» կլասի հումոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր