«Շիրակ» ՋՕԸ-ի պոմպակայանի տանիքում հրդեհ է բռնկվել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 05։17-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ազատան գյուղում՝ «Կակաչան» ռեստորանի մոտակայքում գտնվող պոմպակայանի շենքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բենիամին գյուղում՝ «Շիրակ» ՋՕԸ Բենիամին 2-րդ պոմպակայանի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:50-ին, մարվել՝ 07։02-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 150 քմ և տրանսֆորմային ենթակայանը։

--00—ԼՄ