Զինվորները հիմնականում ունեն ականապայթյունային-բեկորային և պայթյունային վնասվածքներ. Sputnik Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

սա

Ադրբեջանական կողմի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայ զինծառայողների մեծ մասը ստացել են ականապայթյունային-բեկորային և պայթյունային վնասվածքներ։ Պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը՝ հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանական գերատեսչությունը հրաժարվել է կոնկրետ տվյալներ տրամադրել, թե քանի վիրավոր զինծառայող ունի հայկական կողմն այս պահին։ Հարցման պատասխան նամակում գրել են՝ վիրավորների թվի մասին բազմիցս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում:

Կայքը հիշեցնում է, որ վարչապետը հայտարարել էր, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է 293 զինծառայող և 7 քաղաքացիական անձ: Սակայն ավելի ուշ վիրավոր քաղաքացիներից մեկը մահացել էր:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00—ԻԴ

Տեսանյութեր