Բաբայանը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դս

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղիյանին։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, հանդիպման ընթացքում Դավիթ Բաբայանը Ազնավուր Սաղիյանին է փոխանցել  Մարտունի և Գլենդեյլ (ԱՄՆ) քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը ստորագրվել էր սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի և Գլենդեյլի քաղաքապետ Արդաշես Քասախյանի կողմից նախարար Բաբայանի միջև՝ ԱԳ նախարարի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում։

Համաձայնագրով նախատեսված է երկու քաղաքների միջև համագործակցություն սոցիալական, կրթական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև փոխանակման ծրագրերի իրականացում։

--00—ԻԴ

Տեսանյութեր