Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

l-0x0wh-786x458z-1 (1).jpeg

Մենք խորապես մտահոգված ենք անզեն հայ ռազմագերիներին ադրբեջանցի զինվորների կողմից մահապատժի ենթարկելու մասին վերջին հաղորդագրություններով: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:  

«Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է դեսպանատան պատասխանում:

«Ադրբեջանը մինչ օրս չի կատարում տասնյակ հայ ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորությունները, ի՞նչ դիրքորոշում ունեք տվյալ հարցի վերաբերյալ» հարցին ի պատասպան՝ ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Վերջին ամսվա հարձակման ընթացքում գերեվարվածների, ինչպես նաև մյուս բոլոր պահվող անձանց անհապաղ և անվերապահ վերադարձը կարևոր քայլ է տևական խաղաղության հասնելու համար»:

--00—ԶՀ

 

Տեսանյութեր