Լուսագյուղում «GAZ-3110» է այրվել․ վարորդը վերին և ստորին վերջույթների այրվածքներ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14։17-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:49-ին: Այրվել են «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։

Ավտոմեքենայի վարորդ Է․ Մ․-ն ստացել է վերին վերջույթների այրվածքներ․ տուժածը հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

--00—ԼՄ

Տեսանյութեր