Ո՞վ կփոխարինի Մխիթար Զաքարյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

44

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը։ Նա նշել է, որ շարունակելու է քաղաքական գործունեությունը «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում։

«Հայաստանն ու Արցախն այսօր լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած։ Արցախի անվտանգությանը, կարգավիճակին ու արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բոլորիս են հայտնի։ Միաժամանակ, վտանգված է նաև Հայաստանի անվտանգությունը․ թշնամու զինված ուժերը շարունակում են մնալ մեր սուվերեն տարածքում։ Խնդիրները բազմաթիվ են՝ ուժի ուղղակի սպառնալիքից մինչև հումանիտար հարցերի քաղաքականացում։ Սրանք բոլորը հրատապ լուծման կարիք ունեն, բայց դրանք արդյունավետ ու վերջնականապես լուծելու համար մեզնից յուրաքանչյուրը պիտի իր տեղում լինի»,- գրել էր նա։

Զաքարյանին կփոխարինի «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հերթական թեկնածուն՝ Գառնիկ Դանիելյանը, որը դաշնակցական է։

--00—ԻԴ