Glovo առաքման ծառայությունն ընդլայնվում է ՀՀ-ում. ամեն ինչի առաքում 45 րոպեի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

11

Հնարավորինս արագ և հնարավոր ամեն ինչի առաքման ապահովում հաճախորդի համար։ Սա է 2015 թվականին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում հիմնադրված Glovo արագ առևտրի (quick-commerce) իսպանական ընկերության նպատակը։ 

Նախորդ տարեվերջից հայաստանյան շուկա մտած առաքման ծառայության բջջային հավելվածի (Glovo) միջոցով հնարավոր է գնել, առաքել, փոխանցել ցանկացած իր կամ ապրանք։ Հավելվածում օգտատերը կարող է գտնել ռեստորաններ, ծաղկավաճառներ, սուպերմարկետներ, ոսկերիչներ, էլեկտրատեխնիկայի խանութներ և պատվիրել անհրաժեշտ ապրանքը, իրը։ Իսկ եթե օգտատերը չի գտնում, կարող է պատվիրել «ամեն ինչ» տարբերակի միջոցով:

Ծառայությունը գործում է Երևանի գրեթե ողջ տարածքում, արդեն սկսել է գործել նաև Գյումրիում և 1 շաբաթ առաջ Վանաձորում։ 

նկար

Համաշխարհային առաքման ծառայության գլխավոր մենեջեր Դմիտրի Ռասնովսկու խոսքերով՝ ընկերության առաքելությունն է հաճախորդին հասցնել ամեն ինչ։ «Glovo-ի հիմնադիրներ Օսկար Պիեռը, Սաշա Միշոն երբ բացեցին ծառայությունը 8 տարի առաջ, ցանկանում էին միավորել քաղաքի բոլոր մարդկանց՝ առևտրականներին, առաքիչներին և հաճախորդներին, որ ամեն ինչը հնարավոր լինի առաքել 45 րոպեի ընթացքում։ Այսինքն՝ մեր նպատակն է հաճախորդին հասցնել ամեն ինչ», - ասում է նա։

Ընկերությունը երկրում 200-ից ավելի ակտիվ աշխատակից ունի։ Այն աշխատում է ևս երկու քաղաքում գործունեություն ծավալելու համար, մեկը՝ Աբովյանն է, իսկ երկրորդը դեռ ընտրության փուլում է, մինչև տարեվերջ նախատեսված է ընտրել ևս 2 քաղաք։

նկար

Glovo-ի հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Օլեգ Գորոշչակի խոսքերով՝ ընկերության համար գլխավոր խնդիրը փաստաթղթաշրջանառությունն է։ «Կցանկանայինք այստեղ տեսնել ամբողջապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, ինչպես նաեւ` ամբողջապես ընդունելի էլեկտրոնային ստորագրություն։ Տեսնում ենք, որ այս առումով կա առաջընթաց։ Տեսնում ենք, որ հարթակներ են ստեղծվում, օր.՝ հարկային հարթակ, որը հարմարավետություն է ավելացնում բիզնեսով զբաղվելու տեսանկյունից։ Սակայն Հայաստանում բիզնեսը խթանելու համար դեռ աճելու տեղ կա», - նշում է Glovo-ի հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրենը։

նկար

Glovo-ն աշխատում է նաև իր գործունեության մեջ նորամուծություների վրա։ Մեկը user experience-ն (օգտատիրոջ փորձ) է, որը ներառում է բջջային հավելվածում առկա կոնտենտը, ավելի շատ գործընկեր, ավելի շատ տարածում, օգտատիրոջ համար ավելի մեծ ընտրության հնարավորություն, ավելի լավ մշակում, վիզուալ կոնտենտի ավելի մանրամասն մշակում, ավելի արագ առաքման ապահովում՝ նվազեցնել դեպքերի և չեղարկումների թիվը։

նկար

Glovo-ի երկրորդ նորամուծությունը վերաբերում է quick commerce (արագ առևտուր) սեգմենտի զարգացմանը՝ ռիթեյլ, գլոսսերիս, տեսականու ավելացում, աշխատանք գործընկերների հետ, նրանց ինտեգրում առաքման ծառայության հետ, նրանց գործունեության բարելավում։ 

«Մենք մրցակցային շուկայում ենք, ուստի, ցանկացած մրցակցող ընկերություն խաղադրույք է անում ինչ-որ բանի վրա։ Մենք խաղադրույք ենք անում user experience-ի վրա։ Նաև խաղադրույք ենք անում առաքման արագության վրա։ Մենք խոսում ենք տեսականու մասին. ինչպիսի տեսք ունի այդ սեգմենտը, ինչպիսի արագությամբ առաքել», - ընդգծում է Glovo-ի հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Օլեգ Գորոշչակը։

նկար

Glovo-ի ներկայացուցիչները նաև մեդիալանչի շրջանակներում լրագրողներին ներկայացրին ծառայության գործունեությունը, հետաքրքրվեցին, թե Հայաստանի ո՞ր քաղաքն է կարելի ընտրել որպես ծառայության գործունեության տարածման հերթական թիրախ։ Քննարկումներից հետո որոշում կայացվեց հաջորդը կենտրոնանալ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վրա, որը մայրաքաղաք Երևանին մոտ բնակավայրերից մեկն է։ 

նկար

Համաշխարհային առաքման ծառայության գլխավոր մենեջեր Դմիտրի Ռասնովսկին նաև բարձր գնահատեց Հայաստանում ռեստորանների գործունեությունը, ճաշացանկը, պատրաստված սննդի համը՝ նշելով, որ Glovo-ի առաքման մեջ մեծ թիվ են կազմում ռեստորանային սննդի պատվերները։ Բացի այդ, հետաքրքվեց, թե ո՞ր ռեստորանները, սնվելու համար նախատեսված հաստատություններն են մարդիկ առավելապես այցելում, արդյոք նախընտրու՞մ են սննդի առաքումը, թե այցելությունն ու տեղում սնվելը։  

նկար

Լրագրողները հետաքրքրվեցին նաև Glovo-ի պատմության, հետագա ծրագրերի, գործունեության բնույթի հնարավոր ընդլայման վերաբերյալ։

--00—ԼՄ

Տեսանյութեր