Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը իր համերաշխությունն է հայտնել ՀՀ-ի և Արցախի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

․

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեզը հանդես է երեկ հայտարարությամբ, որում ասված է․

«Շնորհակալ եմ տիկին նախագահ, շնորհակալ եմ արտաքին գործերի նախարար պարոն Բաբայան, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ ու դաշնակիցներ, այսօր այստեղ ներկա գտնվելու համար։ Այս Խորհուրդը, ինչպես նշել է պարոն Կրեկորյանը, եղել է Հայաստանի և Արցախի Հանրապետության ժողովրդի ուժեղ և հուսալի աջակիցը ոչ միայն երկու տարի առաջ տեղի ունեցած ագրեսիայի ընթացքում, այլև մշտապես իր համերաշխությունն է հայտնել, քանի որ կարծում ենք, որ այս գործողությունները էլ ավելի են մորմոքել դեռևս ցեղասպանությունից մնացած բաց վերքերը։ Իմ ղեկավարած շրջանը մարդասիրական օգնության հավաքագրում ու արշավ էր կազմակերպել, և հարյուրավոր բնակիչներ արձագանքել էին ու ագրեսիայի պահին Արցախի մեր ընկերներին և դաշնակիցներին անհրաժեշտ միջոցներ տրամադրել՝ անվասայլակներ, հագուստ, վերմակներ։ Մենք այդ իրերը հավաքելու կենտրոնն էինք այստեղ՝ Լոս Անջելես քաղաքում, և իմ շրջանում, և աջակցության այդ դրսևորումը շարունակական կլինի ոչ միայն իմ շրջանում, այլև ամբողջ Լոս Անջելեսում:

Եվ այսպես, մենք կանգնած ենք այստեղ՝ ի նշան համերաշխության բոլորիդ հետ և առաջվա պես ձգտում ենք այնպես անել, որ ձեր ձայնը լսելի լինի, և ձեզ շարունակեն տեսնել։

Շնորհակալ ենք այսօր այստեղ ձեր ներկայության համար։ Ցանկանում ենք ձեզ բոլորիդ ահռելի ուժ, բազում օրհնություններ, որոնց արժանի է Հայաստանի և Արցախի ժողովուրդը։

Շնորհակալություն»։

Տեսանյութեր