Խոշոր հրդեհ՝ Ստեփանակերտում. կանչի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

աին

Հոկտեմբերի 3-ին ժամը 20։42-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել։

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհային վտանգը ժամանակին կանխելու համար, կանչի վայր է մեկնել ԱԻ ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է հրդեհը բռնկվել է թաղամասի աղբանոցում և քամու միջոցով տարածվել հարակից չոր խոտածածկ տարածքներում և թփուտներում։

Գնահատելով իրավիճակի բարդությունն ու ռիսկը, հրշեջներին օգնության է հասել ևս 2 մարտական հաշվարկ։

Կրակի տարածման վտանգը կանխվել է։

--00--ԱՀ

Տեսանյութեր