«Նուռ» վարժարանը հայտարարում է ընդունելություն Լը Պլեսի Ռոբանսոն, Արնուվիլ, Լիմոժ քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

«Նուռ» վարժարանը հայտարարում է 2022-2023 ուս. տարվա ընդունելություն հայապահպանության կրթօջախում՝ Ֆրանսիայի Լը Պլեսի Ռոբանսոն, Արնուվիլ և Լիմոժ քաղաքներում։

«Նուռ» վարժարանը զարգացման կենտրոն է, որտեղ 3-ից 6 և 7-ից 12 տարեկան երեխաները ստանում են համապարփակ  գիտելիքներ Հայոց լեզու՝ արևմտահայերեն, արևելահայերեն, խոսքի զարգացում, երգ, պար, թատրոն, նկարչություն առարկաներից։

Վարժարանի սաները մասնակցում են համահայկական գեղանկարչական մրցույթ-փառատոնների։

Վարժարանում գործում են հայերենի դասընթացներ քոլեջի սաների և բակալորիայի աշակերտների համար։

Վարժարանում գործում են դասընթացներ հայերեն սովորել ցանկացողների համար, տարիքային սահմնափակում չկա։

Մենք երաշխավորում ենք յուրաքանչյուր աշակերտի հայեցի դաստիարակությունը և կրթում նոր սերնդին հայեցի ոգով։

Ուսումնաօժանդակ նյութերը և դասագրքերը տրամադրվում եմ անվճար։

--00—ԼՄ