Սյունիքի մարզում բախվել են MAN բեռնատարը, Opel Astra-ն ու VAZ 2106-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Հոկտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմանում Սիսիան-Երևան Մ2 ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 45-ամյա Վահե Մ․-ի վարած MAN մակնիշի բեռնատարը, Սյունիքի մարզի բնակիչներ 50-ամյա Սպարտակ Ս․-ի վարած Opel Astra մակնիշի և 71-ամյա Սամվել Վ.-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդներից Սամվել Վ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Սիսիանի շտապօգնության բժշիկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

--00—ԼՄ