COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում հասել է 618 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

սա

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 3-ի առավոտվա դրությամբ կազմել Է 618 միլիոն 047 հազար 142: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 546 հազար 816 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 96 միլիոն 397 հազար 885 եւ 1 մլն 059 հազար 605, Հնդկաստանում՝ 44 միլիոն 594 հազար 487 եւ 528 հազար 673, Ֆրանսիայում՝ 35 միլիոն 608 հազար 285 եւ 156 հազար 152, Բրազիլիայում՝ 34 միլիոն 672 հազար 524 եւ 686 հազար 036, Գերմանիայում՝ 33 միլիոն 386 հազար 229 եւ 150 հազար 064 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 3-ի առավոտվա դրությամբ կազմել Է 840,4:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3238, Հնդկաստանում՝ 375, Բրազիլիայում՝ 3178, Ֆրանսիայում՝ 2365, Գերմանիայում՝ 1778, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00—ԻԴ