Ադրբեջանը հանիբալիզմ է քարոզում հայերի նկատմամբ, իսկ Փաշինյանը մեզ նախապատրաստում է խաղաղության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News  

Ադրբեջանը հանիբալիզմ է քարոզում հայերի նկատմամբ, իսկ Փաշինյանը մեզ նախապատրաստում է խաղաղության: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Մելիքյանի համոզմամբ, Ադրբեջանը տեսանյութերով փորձում է մեզ հոգեբանորեն ճնշել, որպեսզի այլևս չդիմադրենք և հանգիստ կարողանա պարտադրել իր կամքը։

Նախկին նախարարի կարծիքով, ժողովուրդն արդեն վաղուց լցված է վրեժով, բայց քաղաքական վերնախավը բոլորովին այլ ճանապարհով է ընթանում։

Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, մեր քաղաքական վերնախավերը ճիշտ չեն ընկալում պետության առջև ծառացած մարտահրավերները։

 

 --00—ԱՊ