1 շաբաթում գրանցվել է երթևեկության կանոնների 1854 խախտում. ոչ սթափ վիճակում վարել է 109 վարորդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1854 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 109, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 258 անձ։ 51 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ փակված, 3-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ կեղծված համարանիշերով։ 269 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 726-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 31 անձի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1055 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 73 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 81 անձ։ 13 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշերի, 1-ը անընթեռնելի, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 9 անձի։

--00—ԼՄ

Տեսանյութեր