Քաղաքացին հրաժարվել է տեղափոխվել խնամքի հաստատություն կամ կացարան. ԱՍՀՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

7

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Հարգելի՛ գործընկերներ, երեկվանից ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր կիսվում են գրառումներով՝ լուսանկարում պատկերված կնոջը կացարանով ապահովելու հարցի առնչությամբ։ Տեղեկացնում եմ, որ քաղաքացու մոտ և երեկ, և այսօր եղել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության սոցաշխատողները, Անօթեւանների ժամանակավոր կացարանի աշխատակիցները՝ հոգեբան, բուժաշխատող։

Քաղաքացուն առաջարկվել է տեղափոխել խնամքի հաստատություն կամ կացարան, բայց վերջինս հրաժարվում է (առանց քաղաքացու համաձայնության նախարարությունը նման իրավասություն չունի): ՄՍԾ սոցաշխատողները այսօր կայցելեն նաև կնոջ բնակության հասցե, կփորձեն զրուցել նաև հարազատների հետ: Ամեն դեպքում, նախարարությունը պատրաստակամ է ապահովել կնոջը կացարանով, խնամքով»: 

--00—ԻԴ

Տեսանյութեր