Դժվարին և անկայուն այս ժամանակներում Հայաստանը միշտ պատրաստ է աջակցել բելառուս արտադրողներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ֆդ

Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Ալեքսանդր Կուլիկի համանախագահությամբ։

Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը  բարձր է գնահատել Բելառուսի հետ համագործակցությունը:

«Այսօրվա միջոցառումը շատ կարևոր է ինչպես մեր պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար կապերի հաստատման ու խորացման համար՝ դրանք ժամանակի ընթացքում վերածելով երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության։ Դժվարին և անկայուն այս ժամանակներում Հայաստանը միշտ պատրաստ է ընդունել բելառուս գործընկերներին և աջակցել բելառուս արտադրողներին»,- նշել է Քերոբյանը։

--00—ԻԴ