ՀՀ չորս բնակավայրերում շչակներ են գործարկվելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Շչակ.jpg

Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրում սեպտեմբերի 30-ի ժամը 12:00-ին անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը:

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքում նույնպես շչակ է փորձարկվելու:

«Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ուշի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը».- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ վերոնշյալ բնակավայրերի բնակիչներին խնդրելով չանհանգստանալ:

--00-ԱՀ

Տեսանյութեր