Գրիգորյանը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News   

․

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ և մանրամասն ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները: Այս մասին Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորել ենք ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը:

--00--ԱՀ