Քոչարյանը Ալեն Դելոն չի դառնա, ինչքան էլ վիրահատվի. Սուրեն Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Քոչարյանը Ալեն Դելոն չի դառնա, ինչքան էլ վիրահատվի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցի համոզմամբ, Հայաստանը բավականին ծանր դրության մեջ է գտնվում և այս իրավիճակից դուրս գալու ամենառացիոնալ և տրամաբանական լուծումը առաջարկում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Քաղաքագետի պնդմամբ, եթե մենք շարունակենք ժամանակ ձգել, ապա շատ հավանական է, որ դրությունն էլ ավելի ծանրանա և մենք նոր տարածքներ կորցնենք։

--00—ԱՊ

Տեսանյութեր