Փաշինյանը վերջում փախուստի ելքը գտնելու է, թող ՔՊ-ականները մտածեն. Ագնեսա Խամոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News   

        

Փաշինյանը վերջում փախուստի ելքը գտնելու է, թող ՔՊ-ականները մտածեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Խամոյանի համոզմամբ, իրենց հայտնի են նաև ՔՊ-ականների կուլիսային խոսակցությունները և նրանք մտավախություն ունեն իրենց ֆիզիկական անվտանգության համար։

Պատգամավորի կարծիքով, ՔՊ-ականները կարող են նոր վարչապետի թեկնածու առաջադրել, որը ընդունելի կլինի ինչպես մեր, այնպես էլ և ամբողջ ժողովրդի համար, և այդ մարդը չպետք է կապ ունենա պարտության և պատերազմի հետ։

Խամոյանի պնդմամբ, Տեր-Պետրոսյանը անկումային տրամադրություններ է տարածում, ինչն իրենք չեն ընդունում և այնպես չէ, որ ոչինչ հնարավոր չէ փոխել։

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ Փաշինյանի հետ Հայաստանը չի կարող հաջողություն արձանագրել և առաջ շարժվել։

 --00—ԱՊ