Տարածքային ամենամեծ կորուստները եղել են Ջերմուկի հատվածում․ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1641805309_araqel-martikyan-1-e1628516227604.jpg

Չենք կարող ասել, թե Վարդենիսի ուղղությամբ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Այս մասին հայտնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը հարցուպատասխանի ընթացքում։

«Բայց այդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, քանի որ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա: Եվ ամենակարևորը՝ իրենց ներկայությամբ հոգեպես և բարոյապես ճնշում են մոտակա գյուղերի բնակիչներին»,-նշեց ԳՇ պետի տեղակալը:

Նրա խոսքով՝ ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում:

--00—ԶՀ

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր