Ռուսաստանը նախկինում լավ էլ զենք վաճառել է մեզ, մեծ հաճույքով, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

դ

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ տարբեր երկրներ, անգամ մեր դաշնակիցը, Հայաստանին զենք չմատակարարեն:

«Նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի։

Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,-հայտարարել է Փաշինյանը:

Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն մի քանի հարց է ուղղել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին.

-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին  հայտարարեց, որ մեր դաշնակիցը, որը Ռուսաստանն է,  մեզ զենք չի վաճառում, ընդ որում, ակնարկեց, թե Ադրբեջանի ճնշմամբ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մեր դաշնակիցը մեզ զենք չի վաճառում.

-Չգիտեմ, Փաշինյանին հարցրեք, նախկինում լավ էլ վաճառել է, մեծ հաճույքով, առանց փողի էլ տվել է, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել:

-Այսինքն Փաշինյանն անհիմն հայտարարությո՞ւն է արել:

-Չեմ կարող ասել:

-Պարո՛ն Հակոբյան, ենթադրենք, Ռուսաստանը հրաժարվում է մեզ զենք վաճառել, ինչու՞ Հայաստանը չի դիմում այլ երկրների, օրինակ՝  Իրանին, Ֆրանսիային, որպեսզի մեզ զենք տան:

-Հարցրեք նրանց, ովքեր դրանով զբաղվում են, ես դրանով չեմ զբաղվում, զենք գնողներից հարցրեք, ես իրենց քննարկումներին չեմ մասնակցում: Զենք վաճառում են նրան, ում հետ ունեն հարաբերություն, վստահություն:

-Այսինքն այս երկրները Հայաստանին չեն վստահում՞ այլևս։

-Ես ասացի՝ վաճառում են այն երկրներին, ում վստահում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԻԴ