Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ագրեսիայից զոհվածներից մեկը փոխգնդապետ էր, մյուսը 2-ը՝ սերժանտ և շարքային

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

սահման

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

--00—ԼՄ