Պատգամավոր Նիկոլայ Վալուևը նո՞ւյնպես կծառայի. նախկին մարզիկը ծանուցագիր է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

timthumb (1).jpg

Ռուս նախկին տիտղոսակիր ըմբիշ, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը հայտարարել է, որ ծանուցագիր է ստացել և մտադիր է ներկայանալ զինկոմիսարիատ, գրել է Իզվեստիա-ն:

Նա նշել է, որ երկրում հայտարարված մասնակի զորակոչը շատ կարևոր է:

Վալուևի խոսքով, Ուկրաինայի տարածք են ժամանել բազմաթիվ օտարերկրյա վարձկաններ և այդ պայմաններում ռուսական բանակն աջակցության կարիք ունի: Ավելի վաղ, Պետդումայի մի քանի պատգամավոր ցանկություն էր հայտնել զորակոչվելու և մեկնելու առաջնագիծ:

--00—ԶՀ