Փաշինյանը պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ․ մեկնողների կազմում են ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 10-17-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

Պատվիրակության կազմում են Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը եւ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր