Հիասթափեցնեմ՝ Նիկոլի մարդիկ նստած են Արցախում և զբաղեցնում են պաշտոններ. Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

14

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։

«Իրավունք»-ի հետ զրույցում նա անդրադարձել է խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանի հրահանգով է գործուղվում Արցախ՝ նոր ցավոտ որոշումների պատրաստելու արցախահայությանը:

«Ես ուշադրություն չեմ դարձնում առհասարակ գայլերի ոռնոցներին և նման խոսակցություններ տարածող պատվիրատուներին, որովհետև այդ պատվիրատուները վաղուց այլևս քաղաքական դիակներ են: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս ջուր խմել և խորը շունչ քաշել: Ինչ վերաբերում է նրան, որ ինձ կապում են Նիկոլի մարդը լինելու հետ, ապա պետք է հիասթափեցնեմ և տեղեկացնեմ հասարակությանը, որ Նիկոլի մարդիկ նստած են Արցախում և զբաղեցնում են պաշտոններ:

Իսկ իմ այցը պայմանավորված Արցախի և Հայաստանի շուրջ առկա վտանգների շուրջ կոնկրետ խնդրի լուծման մեխանիզմներ ներկայացնելուն և հասարակության հարցերին անկեղծ պատասխանելուն, ինչից էլ անհանգստացած են արցախյան քաղաքական շրջանակները, բայց նորից եմ կրկնում` թող հանգիստ նստեն տեղները և սպասեն իրենց վերջնական քաղաքական վախճանին», - նշված է հրապարակման մեջ։

--00—ԻԴ