FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Միլան-Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

default (5).jpg

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է Երևան-Միլան-Երևան երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.awm-ին հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.eu կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

--00—ԶՀ

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր