«ՀԱՓԿ» ՊՈԱԿ պատվիրակությունն Իրաքում այցելել է Մերգասուր շրջան, դիտարկել ականազերծման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1093639.jpg

Շարունակվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակության այցը Իրաքի Հանրապետություն։

ՊՈԿԱ-ից հայտնում են, որ այցի շրջանակում պատվիրակությունը «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Մերգասուր շրջան՝ դիտարկել իրականացվող հումանիտար ականազերծման դաշտային աշխատանքները։ 

Պատվիրակությունն այցելել է նաև Սուլեյմանյա շրջանում Հակաականային գործունեության կենտրոնի մասնաճյուղ՝ ծանոթացել տեղի կարողություններին, ականատես եղել ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպած դաշտային ականազերծման գործողություններին։

Այցի ավարտին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հալաբջա նահանգի նահանգապետի հետ։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը՝ ի դեմս գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի, այցի կազմակերպման և մշտական աջակցության համար։ 

--00—ԶՀ