Հայաստանը չի պարտվել, միֆ է մեկ դիվիզիայի պարտությունը վերագրել ամբողջ երկրին

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հայաստանը չի պարտվել, միֆ է մեկ դիվիզիայի պարտությունը վերագրել ամբողջ երկրին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց  «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի համոզմամբ, նույնիսկ Հայաստանը պատերազմ էլ չի հայտարարել, միայն իր քաղաքացիներին ասել է, որ կարող եք կամավոր գնալ Արցախ։

Նրա պնդմամբ, այդ պարտության և ձախողված պետության պնդումներով երկու տարի ստում են ժողովրդին, որպեսզի արդարացնեն իրենց սխալներն ու բացթողումները։

Ղուկասյանի կարծիքով, մենք կարող ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հասնել խաղաղության, բայց պետք է թելադրենք մեր պայմանները, որպեսզի դրանք առնվազն հայտնի լինեն։
 

   --00—ԱՊ