Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է անցկացրել ուկրաինացի գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

7

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է  սեպտեմբերի 28-ին անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են Թուրքիայի նախագահականից:

Թուրքիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հնարավոր կլինի «հացահատիկային միջանցքի» նման համաձայնություն ձեռք բերել Ուկրաինայի Զապորոժյեի ատոմակայանի հետ կապված, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Էրդողանը նշել է, որ միակողմանի «հանրաքվեները» կխանգարեն դիվանագիտական գործընթացը վերակենդանացնելու ջանքերին։

--00—ԻԴ