Եվրահանձնաժողովում Թուրքիային կոչ են անում վերջ տալ սպառնալիքներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

080ec281-b927-4d8c-8667-e03b3bd48607.jpg

Թուրք-հունական լարվածության համատեքստում Եվրահանձնաժողովը զգուշացում է արել պաշտոնական Անկարային: Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Թուրքիային կոչ է արել վերջ տալ սպառնալիքներին, որոնք ուղղված են Հունաստանի դեմ:

«Ակնկալիք ունենք, որ Թուրքիան վերջ կդնի իր սպառնալիքներին, ագրեսիվ խոսույթին»,- ասել է եվրապաշտոնյան՝ կոչ անելով Թուրքիային հարգել Եվրամիության անդամ երկրների տարածքային ամբողջականությունը:

Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը նաև կոչ է արել Անկարային Հունաստանի հետ խնդիրները լուծել երկխոսության միջոցով։

--00—ԶՀ