Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը՝ հիվանդանոցում գտնվող հորեղբորս տեսակցելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

245006_v1.thumb_.jpg

Թալին համայնքի նորանշանակ ղեկավար Տավրոս Սափեյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր մասնակցությամբ երեկ տեղի ունեցած վթարին։

Սափեյանը գրել է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, հարազատներ, ընկերներ․

երեկվանից բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում՝ սեպտեմբերի 27-ին Երևանում, ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում տեղի ունեցած ավտովթարի հետ կապված։

Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը՝ հիվանդանոցում գտնվող հորեղբորս տեսակցելուց հետո, ճանապարհին։

Ուզում եմ հայտնել, որ ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղքով․ բարձր արագությամբ, հանդիպակաց երթևեկելի գոտուց իմ մեքենային է բախվել մեկ այլ մեքենա։

Հայտնում եմ նաև, որ ես այսօր դուրս եմ գրվել հիվանդանոցից, ինքնազգացողությունս լավ է, շուտով կվերադառնամ աշխատանքի։

Այս պահին քրոջս առողջական վիճակը կայուն է, նա վիրահատվել է, առաջիկայում ևս մեկ վիրահատության պետք է ենթարկվի։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր առողջությամբ, սրտացավ են մեզ համար։

Շնորհակալ եմ բոլոր հեռախոսազանգերի, մաղթանքների համար։ Աստված պահապան բոլորիս»։

--00—ԶՀ