Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

4

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է az.sputniknews.ru-ն։

Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի շուրջ։ Ընդգծվել է, որ հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող աշխատանքները, ներառյալ վերականգնողական և շինարարական լայնածավալ աշխատանքները, որոնք ծառայում են տարածաշրջանի խաղաղ զարգացմանը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ թեմաները, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։

--00—ԻԴ

Տեսանյութեր