Ղրղզա-տաջիկական սահմանին բախման հետեւանքով զոհերի թվաքանակը հասել է 63-ի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

գֆ

Ղրղզա-տաջիկական սահմանին բախման հետեւանքով զոհերի թվաքանակն ավելացել է՝ հասնելով 63-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հաղորդել է Ղրղզստանի ԱԻՆ-ը:

«Ղրղզա-տաջիկական սահմանին բախման ընթացքում Բատկենի մարզի Բատկենի եւ Լեյլեկի շրջաններում գնդակոծությունների հետեւանքով զոհվել Է Ղրղզստանի 63 քաղաքացի»,-հաղորդել է ԱԻՆ-ում:

Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, զոհվածների թվում կա 50 զինծառայող եւ 13 խաղաղ բնակիչ, վերքեր է ստացել 195 մարդ:

Ղրղզա-տաջիկական սահմանին զենքի կիրառմամբ բախումն սկսվել է սեպտեմբերի 14-ին: Այն երկու կողմից հանգեցրել է զոհերի ու տուժածների:

Կողմերը միմյանց մեղադրել են զինված ագրեսիայի մեջ:

Երկրի իշխանությունների տվյալներով՝ հակամարտության գոտուց տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի:

Հանրապետության ԱԻՆ-ում հաղորդել են, որ Բատկենի մարզում, ըստ նախնական տվյալների, ոչնչացվել կամ հրդեհվել Է շուրջ հազար օբյեկտ, որոնցից 613-ը՝ բնակելի տներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00—ԻԴ

Տեսանյութեր