Հայերի հետ սգում ենք սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին զոհվածների հիշատակը. ԵՄ պատվիրակություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակի մասով:

«Այսօր հայերի հետ միասին սգում ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին ու տարիներին զոհվածների հիշատակը։ 

Բազմաթիվ երիտասարդների կյանքի ընդհատումը մեծ կորուստ է և խորը վիշտ: Մենք աղոթում ենք նրանց համար և հուսով ենք, որ նման բան երբեք չի կրկնվի»,-նշվում է հայտարարությունում:

նկար

--00—ԼՄ