Եթե նախագահների ու կաթողիկոսի նպատակը համախմբումն է, ապա վարչապետը պետք է ներկա լինի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Նախագահների ու կաթողիկոսի հանդիպման ձևաչափն անհասկանալի է, եթե նրանց նպատակը համախմբումն է, ապա երկրի գործող ղեկավարը պետք է ներկա լինի: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: 
Պատգամավորի համոզմամբ, նման հանդիպումներից լուրջ բան հնարավոր չէ ակնկալել, քանի որ պարբերաբար նման հանդիպումներ լինում են և ոչինչ չի փոխվում:
«Որևէ մեկը թող չկարծի, թե մի քանի հոգով կարող են որոշեն երկրի ճակատագիրը, այսուհետ ժողովուրդն է որոշողը:

Նախագահները և կաթողիկոսը պետք է համախմբվեն արտաքին մարտահրավերների դեմ, ոչ թե իշխանության դեմ»,- ավելացրեց նա:
Խոսելով երեկ 18 համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքներից և այն հանգամանքից, որ շատ համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր»-ը  պարտվել է, Բաքոյանը նշեց, որ դա վկայում է, այն մասին, որ ՀՀ-ում ժողովրդավարություն է, յուրաքանչյուրը ազատ է իր կամքը արտահայտելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ