Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են սեպտեմբերի 13-ին գերեվարված հայ զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

35e84f77_0a2d_4a48_82a5_d80a2a8db149.thumb_.jpg

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին: Տեսակցության վերաբերյալ տեղեկությունը «Լուրերին» հաստատել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերեվարված անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ:

Հայաստանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվին մինչև սեպտեմբերի 22-ը վերջնաժամկետ էր տվել՝ պարտավորեցնելով տվյալներ ներկայացնել իր հսկողության տակ հայտնված հայ զինծառայողների վերաբերյալ: Այդ առնչությամբ դեռևս տեղեկություններ չկան:

--00—ԶՀ